Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Տպավորիչ սելֆի՝ մեռնելուց առաջ. լուսանկարներ

Blognews.am-ը գրում է.

Սելֆի-այս բառը մխրճվել է մեր բառապաշարի մեջ այնպես, որ երբեմն թվում է՝ այն մեր կյանքի անբաժանելի մասն է եղել միշտ: Բոլորը չէ, որ սիրում են իրենց սելֆի-լուսանկարները ներբեռնել համացանց, ավելին՝ դա անում են շատ քչերը՝ համեմատած այն իրական թվերի հետ, ըստ որոնց աշխարհի բնակչության 75 տոկոսը  օրական առնվազն 10 րոպե իրեն նվիրում է  սելֆիի գործին: Ի սկզբանե սելֆին ինքնանկարի տարբերակ էր, որն արագ տարածվեց աշխարհով մեկ, հետո դարձավ ձանձրալի ու շաբլոն: Դրանից հետո «ժանրի սիրահարները» գտան սելֆիի ակտուալության պահպանման բանալին: Սելֆիի համար ոչ այնքան պարտադիր դարձավ լուսանկարվողի դեմքը, ճիշտ ռակուրսն ու նկարի մասնագիտական որակը, որքան այն անելու վայրը,  հանգամանքները, անսովոր դիրքը, ոչ ստանդարտ իրավիճակը, որը արձանագրվում է սելֆի-նկարի մեջ: Ահա այս պահից էլ համաշխարհային մակարդակով մի տենդ սկսվեց, որը ստացավ «սելֆիամանիա» անունը: Մարդիկ կարծես սկսեցին ապրել սելֆի անելու համար. Ուտել, քնել, լողանալ, լացել, վիճել, դաս սովորել, լվացք արդուկել՝ այս ամենը ամեն քայլափոխի ֆոտոխցիկով արձանագրող մարդկանց կողքին  հայտնվեցին նաև այնպիսինները, որոնց մոտ հանուն տպավորիչ ու «ցնցող» սելֆիի արգելակվում է ինքնապաշտպանական բնազդն ու վտանգի զգացումը: Աշխարհը «իրար խառնած» սելֆիներին մենք դեռ կանդրադառնանք առանձին ֆոտոշարքով, սակայն այսօր ձեզ կներկայացնենք  ողբերգական մի քանի սելֆիներ, որոնց հեղինակների համար դրանք եղան վերջինը.

1.26 ամյա Կոլետ Մոռենոն մահացել է այս սելֆին անելուց 3 վայրկյան անց: Այն պահին, երբ աղջիկները ժպտում էին խցիկի առաջ, Կոլետի ընկերուհին, որը վարում էր մեքենան, կորցնում է մեքենայի կառավարումն ու հարվածում կողքի երթևեկող մեքենային: Ընկերուհին ողջ մնաց, իսկ ահա Կոլետի համար այս տպավորիչ ու պայծառ սելֆին կյանք արժեցավ:

  

 

2.Կսենիա Իգնատևան ընդամենը 17 տարեկան էր, երբ մի օր համացանցը նվաճելու նպատակով այս տպավորիչ սելֆիի համար բարձրացավ երկաթգծի կամուրջն ու ահռելի  բարձրությունից սայթաքեց:  Տպավորիչ, բայց ողբերգական այս սելֆին 2014թ. համակեց ողջ համացանցը, բայց Կսենիան դա այդպես էլ չտեսավ:

 

3.Պուերտորիկացի ռեփեր և մոլտոցիկլավար Ռամոն Գոնսալեսը ծնողների տնից էր վերադառնում, երբ որոշեց հենց մոտոցիկլի վրա, ընթացքի ժամանակ սելֆի անել:Սելֆին ստացվեց արտակարգ, բայց ընդամենը մեկ վայրկյան անց Ռամոնն ու իր մոտոցիկլետը  հայտնվեցին հանդիպակաց մեքենայի տակ:

 

4.Այս դեմքի արտահայտությամբ սելֆին ստանալու համար 18 ամյա Օսկար Ռեյեսը կախվեց իր տան լոգարանի դռնից ճիշտ այն դիրքով, ինչպես որ արել է կողքի լուսանկարի աղջիկը: Սակայն Օսկարի բախտը չբերեց: Նա այնքան երկար էր փորձում ստանալ իր ուզած սելֆին, որ չի նկատել, թե ինչպես են հոգնել ոտքերն ու թուլացել: Օսկարն ընկնում է կախված դիրքից ու ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից նա մի քանի ժամ անց մահանում է:

5.Այս գեղեցկուհին Աննա Ուրսուն է: Աննայի սելֆիները համացանցում վաղուց արդեն հանրահայտ էին, նրա սոցէջերն ունեին մի քանի հազար հետևորդներ: Սակայն մի օր աղջիկը որոշեց զարմացնել իր երկրպագուներին ու ավանդական նուրբ ու աղջկական սելֆիների փոխարեն facebook-ի էջում տեղադրել էքստրիմալ սելֆի: Դա անելու համար Աննան բարձրանում է գնացքի կտուրն ու չի նկատում 27 000v հզորությամբ էլեկտրալարը, որն էլ վայրկյաններ անց էլեկտրահարում է 18 ամյա աղջկան: Աննային այդպես էլ չհաջողվեց անել իր երազանքի սելֆին, դրա փոխարեն նրա ընկերը նկարեց Աննայի արդեն անշնչացած մարմինը գնացքի կտուրին:

Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան