ՊՆ աշխատանքային խումբը Մոսկվայում կմասնակցի իրավաբանական հարցերի քննարկմանը
ՀասարակությունՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մոսկվայում կմասնակցի իրավաբանական հարցերի քննարկման աշխատանքային հանդիպմանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպումը կայանալու է հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում: