Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Ռուսաստանի կոնֆետը Հայաստանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ աշխատանքներ տարվում են աբխազական երկաթուղու գործարկման ուղղությամբ, և Հայաստանի համար այդ կարևոր գիծը կարող է վերաբացվել: Իվան Վոլինկինի այդ հայտարարությունը հնչում է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, կամ այսպես ասած Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի այցից հետո, որտեղ բացի Սարգսյան-Ալիև հանդիպումից, եղավ նաև Սարգսյան-Պուտին հանդիպում: Եվ այդ երկու հանդիպումներից հետո աբխազական երկաթուղու մասին Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը շատ ուշագրավ է:

Այնպիսի տպավորություն է, որ Սանկտ Պետերբուրգի ֆոնին Ռուսաստանը փորձում է աբխազական երկաթուղու կոնֆետը դնել Հայաստանի բերանը: Ընդհանրապես, այդ «կոնֆետը» ռուսական կողմը պարբերաբար հանում է գրպանից: Այն բազմակի օգտագործման, բայց բուտաֆորիկ մի բան է, որը հեռվից ցույց են տալիս Հայաստանին, երբ խնդիրներ են ունենում՝ կա՛մ քաղաքական հարաբերությունների, կա՛մ դրանց հասարակական ընկալումների իմաստով: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները՝ Պուտինի հովանիով Սարգսյան-Ալիև և նաև Սարգսյան-Պուտին, ըստ էության արտացոլեցին Հայաստանի համար խնդիրներ, ընդ որում՝ տարբեր բնույթի, և՛ անվտանգային, և՛ տնտեսական:

Հարցն այն է միայն, թե տվյալ պարագայում ինչի համար է Ռուսաստանը գրպանից հերթական անգամ հանում բուտաֆորիկ կոնֆետը և ինչ-որ հայտարարություններ անում աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին, որոնք իրականում գոյություն ունեն ոչ ավելի, քան, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները: Ինչպես հայտնի է, հայ-թուրքական սահմանի բացումը ուղղակիորեն կապակցվում է ղարաբաղյան խնդրի հետ: Ընդ որում՝ այնքան, որ դա այլևս օգտագործելի հանգամանք չէ, շատ մաշված է:

Ըստ էության, արդյո՞ք այս անգամ արդեն փորձ չի արվում խաղի մեջ ներքաշել նոր՝ աբխազական երկաթուղու հանգամանքը: Արդյո՞ք Մոսկվան այդ բուտաֆորիկ կոնֆետը գրպանից չի հանում ղարաբաղյան հարցում ռուսական նախաձեռնողականության ակտիվացման շրջանակում Հայաստանից ինչ-որ բան կորզելու համար: Առավել ևս, որ նմանօրինակ որոշակի ակնարկներ կային Սարգսյան-Ալիև հանդիպմանը նախորդած Սարգսյան-Պուտին հանդիպմանը, երբ Պուտինը փորձում էր Հայաստանի ԵՏՄ-ից ստացած տնտեսական օգուտները մատնանշել, իսկ Սերժ Սարգսյանը նրան, փաստորեն, հայտարարեց, թե դրա համար չի եկել Սանկտ Պետերբուրգ:
Այստեղ նշմարվում էին ոչ միայն Ռուսաստանին, ըստ էության, երեսպաշտության փոխարեն դաշնակցային պարտավորությունները հիշեցնելու Սարգսյանի ջանքերը, այլ նաև հենց այդ տնտեսական ցուցանիշների հանդեպ Սարգսյանի թերահավատությունը կամ բացասական վերաբերմունքը:

Ահա այս պայմաններում Ռուսաստանը գրպանից հանում է կոնֆետը՝ բուտաֆորիկ, ինչը նշանակում է, որ Մոսկվան Հայաստանին թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության ասպարեզում առաջարկելու ոչինչ չունի: Սա, իհարկե, նոր իրողություն չէ, և այստեղ, անշուշտ, ոչ սովորական է այն, որ Հայաստանը, փաստորեն, իհարկե դիվանագիտական հռետորաբանության սահմաններում, բայց Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հանդիպմանը արձանագրում է այդ փաստը:

Բայց կասկած չկա իհարկե, որ դա բավական չէ, քանի որ տվյալ պարագայում խնդիրը արդեն ռուսական բուտաֆորիկ կոնֆետները չեն, կամ դրանք խնդիր են այն պարագայում, եթե բուտաֆորիկ է մնում Հայաստանի պետական քաղաքականությունը, որն անկարող է քայլեր ձեռնարկել «դաշնակցային» բուտաֆորիաների փոխարեն իրական այլընտրանքներ փնտրելու հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը