Մայքլ Ջեքսոնի դուստրը դաջվածքներով ծածկում է ինքնասպանության փորձի հետքերը
Lifestyle7days.ru-ի փոխանցմամբ՝ Փերիս Ջեքսոնն ընդամենը 18 տարեկան է, սակայն նա մշտապես հայտնվում է սկանդալային պատմությունների կենտրոնում: Նա մի քանի անգամ փոխել է զուգընկերներին, մի անգամ նույնիսկ հապճեպ գրեթե ամուսնանալու էր նրանցից մեկի հետ և արդեն իսկ հաջողացրել է կատարել ինքնասպանության փորձ:
Բացի այդ, Փերիսն իր մարմնին դաջել է 23 դաջվածք և չի պատրաստվում կանգ առնել դրանով: Փերիսը հպարտորեն հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին անել 24-րդ դաջվածքը՝ ի պատիվ իր սիրելի հոր՝ Մայքլ Ջեքսոնի: Աղջիկը թանկ է գնահատում իր արմատները, նա որոշել է իր թիկունքին դաջել Մայքլի ծննդյան օրը՝ 1958 թվականի օգոստոսի 29:
Փերիսը խոստովանել է, որ մի շարք դաջվածքներ ունեն գործնական նշանակություն՝ ծածկել սպիները, որոնք մնացել են ինքնասպանության փորձից հետո:
Փերիսի ներկայիս ընկերը Street Drum Corps խմբի 26-ամյա թմբկահար Մայքլ Ստոդլենն է: