55-ամյա ռուս օլիգարխն ամուսնացել է 18-ամյա մոդելի հետ (լուսանկարներ)
Lifestyle«Լուկոյլ» ընկերության Սինգապուրի մասնաճյուղի տնօրեն Վալենտին Իվանովը ամուսնացել է 18-ամյա մոդել Լիզա Ադամենկոյի հետ։ Այդ մասին հաղորդել է Ադամենկոյի ընկերուհին՝ մոդել Էմիլիա Վիշնեվսկայան։
Վերջինս իր Twitter-յան էջում տեղադրել էր լուսանկար, որտեղ պատկերված էր ամուսնության վկայականը։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ հարսանեկան արարողությունը եղել է Նիցցայում՝ Chateau Saint Jeanne դղյակում։
Մոտ մեկ տարի առաջ Ադամենկոն մեկնաբանել էր իր հարաբերությունները Իվանովի հետ և գրառում էր առել սոցիալական ցանցում։
Տեղեկությունների համաձայն՝ զույգը հանդիպում էր շուրջ 3 տարի, աղջիկը ծանոթացել էր իր ապագա ամուսնու հետ, երբ սովորում էր 8-րդ դասարանում։

