Զովունիում վթարային ջրանջատում կլինի
Հասարակություն«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հունիսի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Զովունի գյուղի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: