Ֆրանսիացիները ցուցադրել են 60-մետրանոց տրիմարանի նախագիծը
ՀասարակությունՖրանսիայի Blue Coast Yachts նավաշինարանը ներկայացրել Է Power Trimaran 60-մետրանոց եռաիրան գերզբոսանավի կոնցեպտը, հաղորդել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Yacht Harbour-ին:
Նախագծի մշակմամբ զբաղվել Է Coste Design ֆիրման, որը հայտնի Է բազմաիրան նավերի բնագավառում իր աշխատանքով: Զբոսանավը նախատեսված Է 12 հյուրերի եւ յոթ հոգուց բաղկացած անձնակազմի համար: Զբոսանավի իրանները ծրագրվում Է պատրաստել ամրանավորված ածխապլաստիկից եւ ապակեթելքից: Ուժային կայանքը երկու MTU 16V 2000 M94 շարժիչ Է՝ յուրաքանչյուրը 2600 ձիաուժ հզորությամբ, առավելագույն արագությունն ավելի քան 30 հանգույց Է (ժամում ավելի քան 55 կիլոմետր):
Բացի դրանից, աուտրիգերներում (լրացուցիչ իրաններում) կտեղավորվեն Էլեկտրաշարժիչներ, որոնք զբոսանավին թույլ կտան դանդաղ ընթացքով վեց ժամ ընթանալ՝ ցածր աղմուկով: Զբոսանավի մոտավոր գինը չի հաղորդվում:
Blue Coast Yachts-ը ֆրանսիական ընկերություն Է, որը մասնագիտացած Է առագաստավոր եւ շարժիչավոր կատամարանների եւ տրիմարանների կառուցման բանագավառում: Գլխավոր գրասենյակը գտնվում Է Կաննում:


