Նախկինում ես ինձ բարեկազմ չէի համարում. Ջենիֆեր Լոպես
LifestyleՋենիֆեր Լոպեսի կազմվածքը շատ կանանց նախանձն է շարժում։ Սակայն, պարզվում է, երգչուհին նախկինում իրեն համարում էր ոչ բավարար գեղեցիկ և հաճախ իրեն համեմատում էր այլ կանանց հետ։
Վերջերս հարցազրույցներից մեկում 46-ամյա աստղը խոստովանել է.
«Հիշում եմ, որ ես ինձ համարում էի ոչ բավարար սլացիկ, քանի որ միշտ ունեցել եմ փարթամ մարմին»։
Այդ ժամանակից սկսած նա սովորել է իրեն նայել այլ աչքերով և այժմ բոլորին խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին։
«Ինքդ քեզ գեղեցիկ համարելը անձնական դիրքորոշում է։ Մենք բոլորս պարտավոր ենք ինքներս մեր մեջ փնտրել այն, ինչը մեզ դուր է գալիս։ Եվ դա չպետք է կախված լինի նրանից, թե ինչպիսի տեսք ունենք մենք մյուսների կողքին», -ասել է երգչուհին։
Նա նաև նշել է, որ կարևոր է ինքդ քեզ վրա աշխատելը, որպեսզի քեզ հարմարավետ և ինքնավստահ զգաս քո մարմնում։ Ըստ Լոպեսի, այդ հարցում շատ են օգնում պարերը։
«Երբ ես կասկածում եմ իմ գեղեցկության մեջ, ես սկսում եմ պարել և նայում եմ, թե ինչի է ընդունակ իմ մարմինը։ Արդյունքում տրամադրությունս բարձրանում է։ Ես մինչև հիմա հոգուս խորքում ինձ համարում եմ պարուհի»,- ասել է Ջեյ Լոն։