Վարդենիս քաղաքում ավտոտնակում տեղի ունեցած պայթյունը 1 մարդկային կյանք է խլել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 22-ի ժամը 15:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել Արզոյան փողոցի սեփական տանը կից ավտոտնակում, ինչի հետեւանքով մահացել է նույն տան բնակիչ, 32-ամյա Գրիշա Աշոտի Շաբոյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավա րման կենտրոնից, նախաքննությունն առայժմ չի պարզել պայթյունի ստույգ պատճառը, ինչի հետեւանքով փլվել է նաեւ ավտոտնակի կտուրը: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի տեղեկացմամբ՝ Գրիշա Շաբոյանն ամուսնացած էր, մեկ երեխայի հայր էր:
«Առայժմ չենք կարողանում հասկանալ, թե ինչից է առաջացել պայթյունը, միայն պարզ է, որ պայթյունից առաջ ավտոտնակում ինչ-որ շինարարական բնույթի աշխատանքներ են կատարվել: Նախաքննական մարմինն առայժմ աշխատում է տեղում, ամեն ինչ կպարզվի: Ափսոս, շատ ցավալի էր երիտասարդ մարդու կորուստը, ով համեստ, աշխատասեր մարդ էր»- նշեց քաղ աքապետը: