Բացահայտվել են արտասահմանցիների համար ամենաթանկ քաղաքները
LifestyleTERT.am-ը գրում է.
Հոնկոնգը ճանաչվել է արտասահմանցիների համար ամենաթանկ քաղաքը, հաղորդում է բրիտանական BBC-ն՝ հղում անելով Mercer Human Resource խորհրդատվական խմբին։
Նախորդ երեք տարիների ընթացքում ցուցակը ղեկավարում էր Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, որը հիմա տեղական արժույթի թուլացման պատճառով երկրորդ տեղում է հայտնվել։ Երրորդ ու չորրորդ տեղերն են զբաղեցնում Ցյուրիխն ու Սինգապուրը համապատասխանաբար, հինգերորդը՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն։ Առաջին անգամ թոփ-տասնյակի մեջ է հայտնվել Կինշասան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը (վեցերորդ տեղ)։
Արտասահմանցիների համար 2016 թվականի ամենաէժան քաղաքներ են ճանաչվել Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկը, Քեյփթաունն ու Բիշքեկը։
Վերլուծաբանների հաղորդմամբ՝ բնակությունը Լուանդայի լյուքս կարգի երկու սենյականոց բնակարանում կարժենա 6,7 հազար դոլար, Լոնդոնում՝ համարյա 4,6, իսկ Սիդնեյում՝ ավելի քան 2,6 հազար դոլար։