Ատամները տնային պայմաններում սպիտակեցման հեշտ եղանակ
LifestyleTert.am-ը գրում է.
Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որը ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում:
Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը, որը հայտնի է նաև իր բուժական հատկություններով:
Խնձորի քացախը, որը հարուստ է պեկտինով, հիանալի միջոց է ոչ միայն ատամների սպիտակեցման, այլև բերանի խոռոչի և կոկորդի մաքրման համար:
Այն օգտագործելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ քացախ լցնել մեկ բաժակ ջրի մեջ և խառնել, որից հետո խոզանակով լվանալ ատամները: Քացախի օգտագործումից հետո կարելի է նաև սովորական ատամի մածուկով լվանալ ատամները:
Աղբյուրը զգուշացնում է, որ քացախի և ջրի խառնուրդը չպետք է շատ թունդ լինի, քանի որ այն կարող է վնասել ատամը: