6-ամյա աղջիկն ամուսնության առաջարկ է արել 31-ամյա արքայազն Հարիին
LifestyleԼոտտին ցանկանում է արքայադուստր դառնալ։
Բրիտանիայի արքայազնին ամուսնության առաջարկ են արել։ Երիտասարդ արքայազնի կինը ցանկանում է լինել 6-ամյա Լոտտի անունով աղջիկը։
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ նման առաջարկ արքայազնը ստացել է Մանչեստերում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ։
«Ես ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ և լինել արքայադուստր»,- ասել է փոքրիկ Լոտտին։
Հարին որպես իսկական ջենտլմեն ծիծաղելու փոխարեն փոքրիկին բացատրել է, որ դա հնարավոր չէ տարիքային մեծ տարբերության պատճառով։