Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


Ադրբեջանում հերթական դոլարային տենդ է. մանաթը սրընթացորեն էժանանում է

Վերջին երեք օրերին ադրբեջանական մանաթի սրընթացորեն էժանացման գործընթաց սկսվելու հետ Ադրբեջանում հերթական դոլարային տենդ է տիրում:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական բանկերը սահմանափակել են դոլարի վաճառքը:

Report.az կայքը հայտնում է, որ համաշխարհային շուկայում դոլարի ամրապնդումն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտարժույթի շուկայի վրա: Մի շարք առեւտրային բանկեր մեկ մարդու հաշվարկով 2 հազար դոլարից ավելի գումար չեն փոխանակում:

Ադրբեջանում մեծացել է նաեւ կանխիկ դոլարի նկատմամբ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պահանջարկը: Դոլարի ամրապնդման արդյունքում ծագած արտարժույթի դեֆիցիտի պատճառով առեւտրային բանկերն ի վիճակի չեն բավարարել ընկերությունների աճող պահանջարկը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, եթե այսօր առավոտյան Բաքվի բանկերում մեկ դոլարն արժեր 1,58 մանաթ, ապա այժմ այն արդեն արժե 1,59 մանաթ, այն դեպքում, երբ Ադրբեջանի կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը հավասար է 1,5332 մանաթի: Ադրբեջանի ԿԲ-ի կանոնների համաձայն, առեւտրային բանկերը դոլարը կարող են վաճառել առավելագույնը 4 տոկոս տարբերությամբ, ինչը նշանակում է, որ այսօրվա դրությամբ դոլարի առավելագույն փոխարժեքը կարող է հավասար լինել 1,5945 մանաթի:

Որոշ տվյալներով` Ադրբեջանի սեւ շուկայում դոլարն արդեն վաճառվում է 2 մանաթից ոչ պակաս:

AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում մանաթը մոտ 2,3 անգամ կէժանանա:

«Ադրբեջանում շուտով 100 դոլարը կարժենա 180 մանաթ, եւ դա անխուսափելի է: Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանկը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել, եւ այդ գործընթացը պետք է շարունակվի ու տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուկայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու վրա փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի եւ մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:

Ադրբեջանի տնտեսական վիճակի հետ կապված «Ազադլըգ» թերթում հրապարակած հոդվածում տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը գրել է, որ  Ադրբեջանի պետական բյուջեում լարվածությունն արագորեն մեծանում է: Մարտի համեմատ, ապրիլին բյուջեի մուտքերը նվազել են 260 մլն մանաթով, մայիսին` 555 մլն մանաթով: Բյուջեի մուտքերի ամսական նվազման ծավալը երկու ամիսներին 21 տոկոսից հասել է 43 տոկոսի: Այսինքն` Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները մայիսին 43 տոկոսով նվազել են:

Փորձագետը եզրակացրել է, որ նման ընթացքով 17-18 մլն մանաթ մակարդակի հաստատված Ադրբեջանի պետբյուջեում հնարավոր կլինի հավաքել առավելագույնը 13 մլրդ մանաթ:

«Առանց այն էլ 2016 թվականի պետբյուջեում կրճատված ծախսերն ավելի կնվազեն: Բյուջե լրացուցիչ դրամական միջոց ներգրավելու որպես հեշտ ճանապարհ կարող է մանաթի հերթական արժեզրկման որոշում ընդունվել», -ասել է տնտեսագետը՝ հավելելով. դա նշանակում է, որ շուտով մեկ մանաթը կարժենա նվազագույնը 2 ԱՄՆ դոլար: 

Փորձագետները համոզմունք են հայտնել, որ խորը տնտեսական ճգնաժամում գտնվող Ադրբեջանի բնակչությունն առաջիկայում ստիպված կլինի «ավելի սեղմել գոտիները»:

ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր Ավետիսյան