Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացվել է 198 հեռախոսազանգ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 198 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 163-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում «Թեժ գծի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 81 հեռախոսազանգ, որոնցից 55-ին լուծում է տրվել, իսկ 26 -ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: