Թոմ Հիդլսթոնն ու Թեյլոր Սվիֆթն այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները (ֆոտո)
Վերջին օրերին լուրեր են պտտվում երգչուհի Թեյլոր Սվիֆթի ու դերասան Թոմ Հիդլսթոնի հարաբերությունների մասին։ Նրանք միասին ներկա են եղել Սելենա Գոմեսի համերգին, պարել ու համբուրվել են։ Օրերս էլ նրանց նկատել են պապարացիները՝ Նեշվիլում ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։
Ինչպես երևում է, նրանք չեն փորձում թաքցնել իրենց հարաբերությունները։
Հիշեցնենք, որ երգչուհին վերջերս է բաժանվել աշխարհի ամենահարուստ դիջել Քելվին Հարիսից.




