5 սխալ, որ անում եք լվացք անելիս
LifestyleՍիրելի զգեստի խնամքը բարդ պրոցես է, քանի որ մի փոքր սխալը լվանալիս, կարող է վերացնել դրա գեղեցիկ տեսքը: Ճիշտ լվացքը կարևոր է. Հետևեք մեր խորհուրդներին:
1. Սխալ դասակարգում. մենք սովոր են շորերը լվանալիս դասակարգել ըստ գույների, սակայն ավելի կարևոր է դրանց դասակարգումը ըստ գործվածքի:
2. Շղթա. հագուստի շղթաները պետք է բարձրացնել մինչև լվանալը, քանի որ ատամիկները կարող են վնասել մյուս իրերը:
3. Շատ սպիտակեցնող միջոց: Սպիտակեցնող միջոցները վնասում են սպիտակեղենը: Կարող եք փորձել հին մեթոդը. երբ եռացնում են սպիտակեղենը՝ ավելացնելով մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
4. Կոճակներ. Կոճակները պետք է քանդել, քանի որ կոճկված վիճակում դրանք կարող են պոկվել:
5. Լվացքի մեքենա. պետք է լվանալ նաև լվացքի մեքենան: Չմոռանաք նաև լվացքի փոշու «դարակը»: Կարող եք միացնել մեկ ցիկլ, ջրին ավելացնելով քացախ: