Շենգավիթի Շախմատի մարզադպրոցը կգործի որպես «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
ՀասարակությունԵրևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել «Երևանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի անվանափոխելու մասին որոշման նախագծին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: