Համեմունքներ, որոնք իջեցնում են արյան բարձր ճնշումը
Lifestyleshabat.am-ը գրում է.
Կան որոշ խոտաբույսեր, որոնք կարող են բնականորեն իջեցնել արյան բարձր ճնշումը: Պարզապես անհրաժեշտ է դրանք որպես համեմունք ավելացնել առօրյա ուտեստներին, և արդյունքն արագ կզգացվի:
Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` այդ դեղաբույսերն են ռեհանը, դարչինը, սխտորը և հիլը:
Ռեհանը շատ է կիրառվում միջերկրածովյան երկրներում, ինչի շնորհիվ էլ այդ երկրների բնակիչների մոտ հազվադեպ է հիպերտենզիա նկատվում:
Դարչինը նպաստում է նաև արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը:
Սխտորի պարունակության մեջ առկա նյութերը հանգստացնում են զարկերակները, ինչի շնորհիվ արյունատար անոթները լայնանում են և նվազում է կաթված ստանալու վտանգը:
Հիլը առավել տարածված է Հնդկաստանում: Այն կիրառվում է ամենատարբեր ուտեստներում որպես համեմունք և օգնում բնականորեն նվազեցնել արյան ճնշումը:
Սրանք օգտագործելիս հնարավոր է չօգտագործել ճնշումն իջեցնող դեղամիջոցներ, սակայն դեղահաբերից հրաժարվել կարելի է միայն բժշկի խորհրդատվությամբ: