Սամվել Դանիելյանը՝ էկրանային լռության ու ընտանիքի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է բազմաթիվ նախածերից ու սերիալներից հայտնի դերասան Սամվել Դանիելյանը, ով դերասանուհի Սիրանուշ Լազյանի ամուսինն է:
-Սամվել, առաջինը կցանկանայի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որհեռուստաէկրաններին վերջին շրջանում Ձեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում:
- Դեռ 1999թ-ից աշխատում եմ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, ու հիմա էլ շարունակում եմ գործել հարազատ աշխատավայրում, միաժամանակ աշխատում եմ Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնում:
-Նախորդ հարցը շարունակելով՝ ուզում եմ հասկանալ նաեւ էկրանային լռությանպատճառները, առաջարկնե՞րն են բացակայում, թե դրանք Ձեզ հարմար չեն:
- Ճիշտն ասած՝ անընդհատ էկրաններին երեւալը ինձ այնքան էլ դուր չի գալիս: Հեռուստադիտողն իրավունք ունի երբեմն-երբեմն քեզնից հանգստանալու եւ կարոտելու: Առաջարկներ միշտ էլ կան, պարզապես պետք է ընտրել ամենահամապատասխանը, որի համար արժե ժամանակ վատնել: Ես ինձ թատրոնում լիարժեք ու բավարարված եմ զգում, ինչպես նաեւ հասցրել եմ ինձ շատ հարազատ համարել կրկնօրինակման աշխատանքը:
Շարունակությունը՝ այստեղ