Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Քրիստոնեական հավատը հայ ժողովրդի շունչն է. Հռոմի Պապը պատարագ մատուցեց Գյումրիում

Հասարակություն

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում հանդիսավոր սուրբ պատարագ է մատուցել, որի ընթացքում ուղերձ է հղել հայ ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի Պապն իր խոսքը սկսել է Եսայի մարգարեի հետևյալ խոսքերով. «Կվերականգնվեն հին ավերակները, կվերանորոգվեն անբնակ քաղաքները»: «Այս վայրերում, սիրելի քույրեր և եղբայրներ, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որ լսեցիք: Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ շնորհակալություն հայտնելու Աստծուն հավատը դավանելու ազատության և առատաձեռնությա ն համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնել իրենց կյանքը՝ հսկայական դժվարություններով հանդերձ»,- ասաց Սրբազան քահանայապետը:

Հռոմի Պապը հավելեց, որ արդար սերը Աստծուց ստացած և ընկերոջ ընծայած սերն է: «Գթառատ եւ թանձրացող սերը քրիստոնյայի այցեքարտն է. ներկայանալու այլ կերպարանքները կարող են շեղիչ և նույնիսկ անօգուտ լինել: Կոչված ենք միշտ կառուցելու  և վերակառուցելու հաղորդությունը առանց  հոգնելու, կոչված ենք կամուրջներ սարքել, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Թող հայ ժողովուրդը միշտ ավելի միացած լինի հավատի և սիրո մեջ, և հավատացյալները լավագույն օրինակը կարողանան տալ, համագործակցելով իրար հետ, փոխադարձ հարգանքով և երկխոսությամբ»,- ընդգծե ց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Նա հավելեց, որ Աստված բնակվում է սիրողի մեջ,  Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին եւ աղքատներին են խնամում: «Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին: Շատ կարիքն ունենք սրա. կարիքն ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից  չխորտակվեն և չհուսալքվեն փոխադարձ անհասկացողություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերին:  Բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականում և ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին: Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք: Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը՝ հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել եք տարբեր շրջաններից և մոտակա Վրաստանից:  Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել:  Նա այցելել  է ձեր ժողովրդին: Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանին, ձեր հավատի անդրանիկության՝ հիմնված Առաքյալների քարոզչության վրա, որոնց հիշատակն եք տոնում այսօր: Քրիստոնեական հավատը դարձավ հայ  ժ ողովրդի շունչը և նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագայի հույսն է նաև»,- ասաց Սրբազան քահանայապետը:

Սուրբ պատարագի ընթացքում հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Հռոմի Պապը խոսեց նաև Գրիգոր Նարեկացու մասին: «Նա կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով: Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի  Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ:  Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին: Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն: Ձեր սիրելի ժողովուրդը ևս՝ տառապելու քաջատեղյակ և հարության զորությամբ, կարողանալու է հավատի վկա և վարդապետ լինել մեզ բոլորիս»,- եզրափակեց Հռոմի Պապը՝ ելույթի ընթացքում մի քանի անգամ մեջբերումներ անելով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:

 

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասին