Երեւանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջով ազդարարվեց Էկումենիկ արարողության սկիզբը
ՀասարակությունԵրեւանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո Հանրապետության հրապարակում սկսվել է Էկումենիկ արարողությունը, որին մասնակցում են Հայ առաքելական ու Հռոմեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները:
Հոգեւոր առաջնորդները մոտեցել են հարթակին, որի ֆոնին Արարատ լեռն է։
Ամբոխից դուրս վազած փոքրիկը մոտեցել է Հռոմի Պապին եւ նրա օրհնանքը ստացել։