Պաշտոնական Անկարան արձագանքել է Ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությանը
ՀասարակությունՊաշտոնական Անկարան առաջին հայտարարությունն է արել՝ կապված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն անվանելու փաստի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին «մեծ դժբախտություն» է անվանել Պապի հայտարարությունը:
Նա նշել է, թե դա ցույց է տալիս «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»: «Դա օբյեկտիվ հայտարարություն չէր, այն իրականության հետ որևէ առերեսում չուներ, դա բոլորը գիտեն, ողջ աշխարհը գիտի»,- ասել է Ջանիկլին:
Հռոմի Սրբազան Քահանայապետ ՖրանցիսկոսՊապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀՆախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանումհավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելովնախապես պատրաստած լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել էՑեղասպանություն եզրույթը:
Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուրցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնքմթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալիէ, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:
Թուրքական լրատվամիջոցներն անմիջապես արձագանքել էին այս հայտարարությանը՝ լայնորեն լուսաբանելով այն: