Լոնդոնում բացվել է աշխարհի ամենաերկար ու ամենաարագ սահուղին` 177 մետր բարձրությամբ (լուսանկարներ)
Lifestyleshabat.am-ը գրում է.
Լոնդոնում բացված նոր սահուղին ձեռնոց է նետում ժամանցային այգիներում տեղակայված ցանկացած ատրակցիոնի:
Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` The Slide անվանումն ստացած ատրակցիոնը տեղակայվել է ArcelorMittal Orbit քանդակի շուրջը: Այն ունի 177 մետր երկարություն և ներկայանում է որպես աշխարհի ամենաբարձր, երկար և ամենաարագ փակ սահուղին:
Էքստրեմալ ատրակցիոնը բացվել է հունիսի 24-ին Սթրեթֆորդի` Էլիզաբեթ թագուհու անունը կրող օլիմպիական այգում: Իսկ հսկայական քանդակը բացվել էր 2010 թվականին: Այն բրիտանական թագավորության խոշորագույն հանրային արվեստի նմուշներից է:
Սահուղով անցնողները պետք է կրեն արմնկակալներ և սաղավարտ, ինչպես նաև նստեն` ոտքերը պայուսակի մեջ դրած: Էքստրեմալ փորձառության արժեքն է 22 դոլար:



