Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մայր Աթոռում մատուցված Սուրբ Պատարագին
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ հունիսի 26-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ Պատարագին` աղոթական մասնակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։