Վահրամ քահանա Մելիքյանն անդրադարձել է Երուսաղեմում հոգևորականների միջև երբեմն արձանագրվող միջադեպերին
ՀասարակությունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հորդորում է Երուսաղեմում և Բեթղեհեմում հայ առաքելականների, ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների միջև միջադեպերը չտեղափոխել միջեկեղեցական հարաբերությունների դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքյանն այս մասին հայտարարեց Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադ առնալով արտասահմանցի լրագրողներից մեկի հարցադրմանը:
«Սուրբ Հարության տաճարում կամ Բեթղեհեմում բախումները բացարձակ պայմանավորված չեն նրանով, որ նրանք ուղղափառներ են, հայառաքելականներ կամ կաթոլիկ եկեղեցու հետևորդներ: Այնտեղ գործում է հայ հոգևորականներին ժամանակին տրված իրավունքների պաշտպանության խնդիրը: Սրբոց տեղաց խնամակալության իրավունքների հարց կա, որ պետք է պահպանեն, որի պատճառով էլ տեղի են ունենում մասնավոր բախումներ, բայց դրանք երբեք չեն տարածվում եկեղեցիների ընդհանուր հարաբերությունների վրա»,-ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:
Նրա խոսքով` եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների ամենավառ դրսևորումներին ականատես եղան բոլորը` Հռոմի պապի` Հայաստան եռօրյա այցի ժամանակ: «Միությունը մեզ համար ենթադրում է գործակցություն, որին արդեն ականատեսը եղաք, ինքներդ համոզվեցիք այն սիրո, եղբայրության և ջերմության մեջ, որը գործում է երկու եկեղեցիների միջև»,-հավելեց Վահրամ քահանա Մելիքյանը:
Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարում կամ Քրիստոսի գերեզմանի մոտ երբեմն տեղի են ունենում միջադեպեր հունաց եկեղեցու ներկայացուցիչների և հայ հոգևորականների միջև: