«The Beautified Project»-ի կիթառահար Արմեն Շավերդյանի և Միլենա Ոսկանյանի պսակադրությունը կկյանա հուլիսի 7-ին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի հարսանիքը տեղի կունենա հուլիսի 7-ին, իսկ մինչ այդ Life.panorama.am-ին Արմենը պատմել է սպասվող հարսանեկան արարողությունից եւ տրամադրել վերջերս կայացած զագսավորման լուսանկարները:
«Իմ ու Միլենայի համար հուլիսի 7-ն այլեւս սովորական օր լինել չի կարող, քանի որ այդ օրը կկայանա մեր պսակադրությունը: Որքան էլ ես ու Միլենան գերզբաղված ենք աշխատանքով, բայց կարողանում ենք ժամանակ հատկացնել նաեւ հարսանիքի կազմակերպչական աշխատանքներին: Այդ օրը շոուառատ հարսանիք է սպասվում՝ երաժշտությունով ու պարով լի, առանց որի ես ու սիրելիս չենք պատկերացնում մեր հարսանիքը»,- պատմեց Արմեն Շավերդյանը:
Թեպետ զույգը շատ է սիրում հայկական մշակույթը, բայց Արմենի խոսքով իրենց հարսանիքը միայն կիսով չափ է հայկական ավանդույթներով լինելու: Կիթառահարը վստահեցրեց՝ այդ օրը անակնկալներ շատ են լինելու:
Շարունակությունը` այստեղ: