Ահա թե ինչու է ոտքը միշտ դուրս գալիս ծածկոցի տակից, երբ փորձում ենք քնել
LifestyleՀաճախ մենք բախվում ենք անքնության հետ: Պառկելով` մեզանից ժամեր են պահանջվում քնելու համար: Պարզվում է, որ կա սրա համար հատուկ լուծում:
Orer.am-ը ներկայացնում է մի հետաքրքիր տարբերակ, որի մասին վերջերս գրել էր New York Magazine-ը: Իրականում կարելի է արագորեն քնել, եթե ոտքը հանեք ծածկոցի տակից: Սրա համար կա գիտական բացատրություն:
Սա կապված է մարդու մարմնի ջերմաստիճաի հետ. երբ այն բարձր է մենք ակտիվ ենք, երբ ցածր է՝ պասիվ: Օրգանիզմին քնելու համար անհրաժեշտ է, որ մարմնի ջերմաստիճանն իջնի մեկ աստիճանով: Իսկ ոտքը դրա համար շատ հարմար է: Այն իջեցնում է մարմնի ջերմաստիճանն ու հանգիստ քուն պարգևում:
