Կարմիր ձուկը փրկում է տեսողության կորստից
LifestyleՇաբաթական անգամ մեկ անգամ յուղոտ ձկան օգտագործումը նվազեցնում է տարեցների մոտ տեսողության վատացման ու տարիքային մակուլյար դեգեներացիայի առաջացման հավանականությունը, որը հանդիսանում է վատ տեսողության ու վաղաժամ կուրության առաջացման գլխավոր պատճառը:
Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի մասնագետները, ուսումնասիրելով օմեգա 3 ճարպաթթվով հարուստ ձկան օգտագործման ու տեսողության միջև առկա կապը, եկել են այն եզրակացության, որ շաբաթական մեկ անգամ այդ մթերքի օգտագործումը 50%-ով նվազեցնում է 60 տարեկանից հետո տեսողության վատացման ռիսկը:
Տեսողության համար օգտակար է համարվում միայն կարմիր ձուկը:
Յուղոտ ձկան ամենօրյա օգտագործումը, օրինակ սաղմոնի, թյուննոսի ապահովում է մարդու համար օրական անհրաժեշտ օմեգա 3 ճարպաթթվի բաղադրիչների՝ DHA ու EPA թթուների մոտավորապես 500 մլգ-ը:
Անգլիացի բժիշկները խորհուրդ են տալիս աչքերի խնդիրների կանխարգելիչ բուժման համար օգտագործել ոչ թե օմեգա 3 հավելումներով դեղամիջոցներ, այլ նախնտրությունը տալ նրա դիետիկ աղբյուրներին:
Աղբյուրը՝ med2.ru