Օրվա բաղադրատոմս. Խնձորով կարկանդակ
LifestyleԲաղադրամասեր՝
120 գրամ պանիր
150 գրամ սերուցքային կարագ
260 գրամ ալյուր
Աղ
5 ճաշի գդալ ջուր
Միջուկ՝
400 գրամ խնձոր
30 գրամ վանիլային շաքարավազ
Դարչին
1 թեյի գդալ կիտրոնաթթու
3 ճաշի գդալ կաթ
3 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակ՝
Ալյուրը աղի հետ միախառնել։
Պանիրը քերել, սառը կարագը քառակուսաձև կտրատել ու ավելացնել զանգվածին։
Ձեռքով տրորել, ավելացնել սառը ջուր։
Թողնել խմորը 1 ժամ հանգստանա․
.png)
Խնձորը կտրատել, ավելացնել շաքարավազ, կիտրոնաթթու, դարչին։
Խմորը մի քանի փոքր մասերի բաժանել, գրտնակել, կենտրոնում լցնել միջուկը։
Կաթն ու շաքարավազը միախառնել, քսել գնդերին։
Թխել ջեռոցում։

.png)