Եթե հնարավորություն ունենայի ժամանակը հետ տալու, ոչինչ չէի փոխի. Ալլա Լևոնյանը 41 տարեկան դարձավ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանը նշում էր ծննդյան 41-րդ տարեդարձը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին խոսել է տարիքային առանձնահատկությունների, անցած տարիների ու ամենամեծ երազանքի մասին:
Մեզ հետ զրույցում երգչուհին նախ նշեց, որ ծննդյան օրն անցկացրել է տանը՝ խիստ մտերմիկ շրջապատում, ապա անդրադարձել իր 41-րդ տարեդարձին.
«Կարծում եմ՝ այժմ գտնվում եմ ամենահրաշալի տարիքում. որպես կին, մայր եւ առհասարակ որպես անհատ կայացած տարիք է 41-ը: Հիմա հասկանում եմ, որ կյանքի հանդեպ տարիների ընթացքում ձեռք բերածս փորձի պտուղները արդեն կարողանում եմ քաղել, հիմա այլ աչքով եմ նայում աշխարհին. Ես ապրում եմ կյանքիս ամենածաղկուն տարիները»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ մեծանալն իրեն չի վախեցնում.
«Ես չեմ վախենում տարիների գումարից, որովհետւ իմ ներսում մեծ տարիք չեմ զգում: Գուցե խոսքս շաբլոն թվա, բայց ես իսկապես այժմ ինձ ավելի երիտասարդ ու լավ եմ զգում, քան տասը տարի առաջ: Հիմա իմ ներսի հետ ներդաշնակ եմ, այդ իսկ պատճառով չեմ էլ մտածում տարիների գումարի մասին: Իհարկե, յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, որ մտածում է ծերության մասին, ինչ-որ վախեր է ունենում, գուցե այդ մտքերը ես ունենամ տասը տարի հետո, բայց ոչ հիմա»:
Շարունակությունը` այստեղ: