Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Արցախցի հերոսների զավակները հյուրընկալվում են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների ընտանիքներում

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները hանդես են եկել «Հերոսի զավակը իմ զավակն է» նախաձեռնությամբ, որի շրջանակում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արցախցի հերոսների զավակները հյուրընկալվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների ընտանիքներում:

Ինչպես  հայտնեցին ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, նախաձեռնության նպատակն է հերոսների պատանի զավակներին ժամանակավորապես լիցքաթափել հետպատերազմական մթնոլորտից, ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային վայրերին, կազմակերպել ամառային հանգիստը, ինչպես նաև միջավայր ստեղծել, որպեսզի հասակակից երեխաները մտերմանան միմյանց հետ և ընկերական կապեր հաստատեն:

* * * Գրիգորը, Հայկը, Հարութը և Հրայրը մայոր Սուրեն Մելքումյանի որդիներն են:

Հադրութցի մայորը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: Ավարտելով Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նորից վերադարձել էր Հադրութ՝ ծառայության անցնելու նպատակով: Մայոր Սուրեն Մելքումյանի ծառայությունները գնահատված են «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի և ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալներով:

Սուրեն Մելքումյանը զոհվել է ապրիլին, մարտական գործողությունների ժամանակ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր և երազանքներ:

«Սուրենը 4 որդի ունի, միշտ ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Այդպես էլ եղավ. չորս որդիները պիտի միշտ իմանան, որ իրենց հայրը հերոսի մահով է ընկել»,-պատմում են նրա ընկերները:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սուրենի չորս որդիները մոր՝ տիկին Արևի հետ հյուրընկալվել են Արմավիրի ԳԳՄ-ի տնօրեն Սաշիկ Մկրտչյանի տանը և արդեն հասցրել են հարազատանալ այնքան, որ տանտիրոջը՝ Սաշիկ Մկրտչյանին դիմում են որպես հորեղբայր: Երեխաների առօրյան բավականին հագեցած է՝ էքսկուրսիաներ Էջմիածին, Խոր Վիրապ, այցելություններ ժամանցի վայրեր, խաղային ատրակցիոններ և այլն: Չորսամյա Հրայրի ամենասիրած զբաղմունքը հեծանիվն է, իսկ մեծ եղբայրները նախընտրում են լողավազանը: Մայրը՝ տիկին Արևը, նշում է, որ երեխաներին պետք է հատկապես նտանեկան միջավայր, իսկ Մկրտչյանների համոզմամբ՝ երկու ընտանիքների շփումը խոստանում է դառնալ ավելի բարեկամական ու շարունակական:

* * * Զուգադիպություն է, թե ճակատագրի խաղ, փոխգնդապետ Ռոման Պողոսյանը զոհվեց ապրիլի 2-ին մարտական ծառայության ժամանակ, հուղարկավորվեց իր ծննդյան օրը:

Ռոմանը ղեկավարել է զորամասի հրետանային բաժանմունքը` շարքային զինվորականից հասնելով փոխգնդապետի կոչման: 2015թ. ավարտել էր նաև ՌԴ Սանկտ Պետերբուրգի բարձրագույն զինվորական ակադեմիան` կարմիր դիպլոմով:

Ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է խրախուսման` պատվոգրերի, մեդալների: Նրա կուրծքը զարդարել են «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի, «Վ. Սարգսյանի անվան», ՀՀ Նախագահի կողմից ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալները:

Ռոմանը ընտանիքի օրինակելի հայր էր: Նրա զավակները՝ Անահիտը, Գագիկը և Գոռը, այս օրերին հյուրընկալվել են Արագածոտնի ԳԳՄ-ի տնօրեն Ռուբիկ Հայրապետյանի տանը: Ընտանիքի անդամների հետ անմիջական ու ջերմ շփումը, համատեղ զբոսանքներն ու ժամանցի կազմակերպումը լավ ու հաճելի հուշեր կթողեն ամառային արձակուրդներից: Անահիտն ու Շահանեն՝ Ռ. Հայրապետյանի թոռնուհին, արդեն ընկերուհիներ են. խոսում են իրենց հետաքրքրող թեմաներից, կիսվում են տպավորություններով ու կարծիքներով: Գագիկն ու Գոռը ունեն շատ նախասիրություններ, որոնց մասին սիրում են պատմել: Պատմում են նաև Ղարաբաղից, հայրենի Հադրութից: Հայրապետյանների ընտանիքի հոգատար ու բարյացակամ վերաբերմունքը ընտանեկան ջերմ մթնոլորտ է ստեղծել նրանց համար:

Սամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը