ՀՀ ԱԻՆ-ը փնտրում է Փրկարար ծառայության պահպանության ռազմականացված ջոկատի հրաձիգի
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքի է հրավիրում մինչև 30 տարեկան պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդների՝ Փրկարար ծառայության պահպանության ռազմականացված ջոկատում հրաձիգ աշխատելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի Փրկարար ծառայության կադրերի վարչությունում (հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):
Դիմելու դեպքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագիր (բնօրինակ և պատճեն)
- դիպլոմ կամ ատեստատ (բնօրինակ և պատճեն)
- զինվորական գրքույկ (բնօրինակ և պատճեն)
- ինքնակենսագրություն (CV)
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 317862, 010 317731 հեռախոսահամարներով կամ գրել ain-pc-kadrer@mail.ru էլեկտրոնային հասցեին: