Ձախողված համերգից հետո Ռիհաննան զվարճացել է Լոնդոնում (լուսանկարներ)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Լոնդոնում Ռիհաննայի համերգը տխրահռչակ դարձավ նրանով, որ Ռիրին «Ուեմբլի համերգասրահի նույնիսկ կեսը չէր հավաքել (այնտեղ կարող է 90 հազար մարդ տեղավորվել)։

28-ամյա հանրահայտ երգչուհին արագ կատարել էր իր բոլոր հիթերը ու երեք ժամ համերգի տեւողությունը կրկնակի կրճատել:

Թվում էր, թե Ռիրին անտրամադիր կլինի, բայց ոչ: Բարբադոսյան գեղեցկուհին գնացել էր լոնդոնյան գիշերային ակումբ զվարճանալու, եւ հենց այդ ճանապարհին էլ նրան բռնացրել էին պապարացիները:

Ռիրին իր ընկերուհու՝ Մելիսա Ֆորդեի հետ էր:
Ռիհաննան զվարճանում էր ակումբում, մինչ համացանցը քննարկում էր նրա մերկ մասնակցությունը Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում: