Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ» Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ Կարապետյան ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ» «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»


Մերժեցի առաջարկը, քանի որ իրեն չէի սիրում. Շողեր Թովմասյանը՝ Գրիշա Աղախանյանի հետ ամուսնության և իր «ազատ վարքագծի» մասին

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Գրիշա Աղախանյան-Շողեր Թովմասյան ամուսնական զույգը, որքան էլ փորձում է հեռու մնալ քննարկումներից, այնուամենայնիվ, չի ստացվում: Օրեր առաջ էլ Շողերն իր նոր ֆոտոշարքով իրարանցում առաջացրեց համացանցում: Aysor.am-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է նոր կերպարի, ամուսնական կյանքում տեղ գտած դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:

-Շողեր, օրեր առաջ ներկայացաք ֆոտոշարքով: Դա եթերային կերպա՞ր է՝ պատրաստված որևէ նախագծի համար, թե՞ պարզապես հերթական համագործակցություն:

-Դա որևէ բանի հետ կապված չէ, պարզապես երբեք Արվին Քոչարյանի հետ չէինք աշխատել ու որոշեցինք այդ բացը լրացնել:

-Այն նաև բուռն քննարկման առիթ դարձավ: Հայտնիների երկրորդ կեսերի ամեն մի քայլը ուշադրություն է գրավում ու խոսակցությունների պատճառ դառնում: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

-Գիտեք, ես միայնակ չեմ կարող պայքարել բոլորի դեմ, այդ պատճառով էլ այլևս ոչինչ սրտիս մոտ չեմ ընդունում: Հաճախ մարդիկ գործնականն առօրյայից չեն տարբերում, իսկ ես առօրյայում բոլորովին այլ մարդ եմ. բացարձակ չեմ շպարվում, սպորտային հագուստ եմ նախընտրում: Եթե շատերի պես իրական կյանքում բոտեքս, պլաստիկ վիրահատություններ արած լինեի, կասեի՝ ճիշտ են, խոսելու տեղ չունեմ, վուլգար կերպար եմ… Իհարկե, նման խոսակցությունները սկզբում սրտիս շատ մոտ էի ընդունում, բայց հետո հասկացա, որ պետք չէ այդքան լարվել, ի վերջո, չես կարող բոլորի համար լավը լինել: Ինչ վերաբերում է վերջին ֆոտոսեսիայի լուսանկարների հրապարակմանը, ես և Գրիշան միասին ենք ընտրել՝ ինչ նկար տեղադրել, ինչ՝ ոչ: Բոլորն էլ նորմալ նկարներ են, արտառոց ոչինչ չկա:

-Իսկ Գրիշա Աղախանյա՞նն ինչպես է վերաբերում այդ խոսակցություններին:

-Արդեն 30 տարի է՝ նա այս ասպարեզում է ու սովոր է այդ ամենին: Միշտ շեշտում է, որ մարդիկ տարբեր են, բայց միևնույն է՝ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել: Չեմ կարող իմ քայլերով ժողովրդի՝ իր նկատմամբ ունեցած սերն ու հարգանքը «ոտնատակ» տալ:

-Այն ամուսինների՞ց է, ովքեր կանանց առջև շատ արգելքներ են դնում:

-Ոչ: Գուցե երբեմն արգելի ինչ-որ նկար հրապարակել, այս կամ այն զգեստը հագնել, բայց դա պարբերական բնույթ չի կրում: Երևի, պատճառն այն է, որ ես էլ ինձ ավելորդություններ թույլ չեմ տալիս՝ ճչացող հագուստ, ուշ ժամի տուն գալ: Ամեն ինչ չափի մեջ է:

-Դուք այս տարի ավարտեցիք Թատերական ինստիտուտը՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսը: Արդեն իսկ մտածո՞ւմ եք պրակտիկ գործունեության մասին:

-Վերջերս ավարտվեց այն սերիալը, որում նկարահանվում էի: Այժմ և՛ թատրոնից առաջարկ ունեմ, և՛  մի քանի հեռուստանախագծից: Բայց դեռ վաղ է այդ ամենի մասին բարձրաձայնելը:

-Ո՞ր սերիալում եք նկարահանվել, ո՞ւմ կերպարում:

-«Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հեգին» սերիալում մարմնավորում էի Լոլային…

-Շողեր, Ձեր և Ձեր ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի մեջ 23 տարվա տարբերություն կա: Դա խանգարո՞ւմ է հարաբերություններում:

-Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենՔ՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)… Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ ոչ թե 24 տարեկանի, այլ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել: Առանձնապս մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել… Փառք Աստծո, 6 տարի է՝ միասին ենք, բայց դեռ այդ առումով «ձեն-ձուն» չկա: 

-Միասին եք 6 տարի, բայց Ձեր որդին շուտով կբոլորի ընդամենը 2-ամյակը:

-Այո, մենք որոշեցինք մի շրջան միասին ապրել՝ հասկանալու համար՝ պե՞տք է շարունակել, թե ոչ:

-Տարիքային նման տարբերության դեպքում մարդիկ միշտ մտածում են, որ երիտասարդ կողակցին գրավել է դիմացինի կա՛մ հարստությունը, կա՛մ հայտնիությունը…

-Մի բան պետք է խոստովանեմ. երբ Թատերական ինստիտուտում էի սովորում ու Գրիշային դեռ չէի ճանաչում, «Վերվարածներ» սերիալից առաջարկեցին, որ մարմնավորեմ Գրիշա Աղախանյանի կերպարանավորած հերոսի ընկերուհուն: Մերժեցի առաջարկը, քանի որ իրեն չէի սիրում: Որոշ ժամանակ անց մեկ այլ սիթքոմից հրավիրեցին: Չգիտեի, որ նա այնտեղ էլ է ընդգրկված: Համաձայնեցի ու միասին աշխատեցինք, ծանոթացանք ու սկսեցինք շփվել նկարահանման հրապարակում: Մի օր էլ, երբ Էլվինա Մակարյանի հիշատակին տեսահոլովակ էր նկարահանում և իմացավ, որ ես երգչուհու երկրպագուներից եմ, ինձ հրավիրեց… Աստիճանաբար, սկսեցինք շփվել ու ինձ գրավեց իր մարդ տեսակը, այն, որ իրեն «աստղայինը չի տարել», ադեկվատ մարդ է, բոլորի հետ հավասար է շփվում՝ անկախ մասնագիտությունից ու կարգավիճակից: Շատ-շատ հայտնի մարդկանց հետ եմ աշխատել, համագործակցել, եթե ինձ մարդու հայտնիությունը գրավեր, ապա նրանց մեջ գտած կլինեի իմ միակին: Գրիշան ՄԱՐԴ է ու դա ամենակարևորն է…

-Ձեր ընտանիքը նրան հեշտությա՞մբ ընդունեց փեսայի կարգավիճակում:

-Իմ ընտանիքն ինձ միշտ հասկացել է, ըմբռնել: Երևի պատճառն այն է, որ երբեք ինձ թույլ չեմ տվել այնպիսի բաներ, որոնք իմ կյանքում «մինուսներ» կդառնային: Ամուսնության հարցում էլ բախտս բերեց ու արդարացված դուրս եկա: Մայրս մի օր խոստովանեց՝ շատ լավ է, որ կողքիս կա հասուն տղամարդ: Ես շատ բաներում փոխվեցի, շատ հարցերի այլ կերպ սկսեցի նայել:

-Գրիշա Աղախանյանի՝ առաջին ամուսնությունից ծնված որդու հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, շփվո՞ւմ եք: Եթե չեմ սխալվում, գրեթե տարեկիցներ եք:

-Հրանտը 18 տարեկան է: Մի քանի տարի առաջ Հայաստանում էր, հրաշալի ժամանակ անցկացրեցինք միասին, կարելի է ասել՝ ինձ հետ ավելի շատ ժամանակ անցկացրեց, քան՝ իր հայրիկի (ծիծաղում է): Հիմա որոշ խնդիրներ կան, այդ պատճառով էրեխեն չի կարողանում գալ, բայց միշտ շփվում ենք, խոսում: Տղաս՝ Ալեքսանդրը, դեռ փոքր է, բայց երևի մյուս տարի կկարողանանք գնալ ԱՄՆ: Ես նկարով ցույց եմ տվել ու սովորեցրել, որ Հրանտը նրա եղբայրն է, նա էլ միշտ նայում ու ասում է՝ «ապերը»… Երեխան մեղավոր չի, որ իր ծնողները միմյանց չեն հասկացել: Վաղը նույն բանը կարող է մեզ հետ պատահել՝ ամուսնալուծվենք, ու Գրիշան մեկ ուրիշից երեխա ունենա: Բայց դա չի նշանակում, որ պետք է հիշաչար լինեմ: Կյանք է, պատահում է:

-Իսկ Գրիշայի նախկին կնոջ՝ Իդայի հետ շփում պահպանո՞ւմ եք:

-Ոչ, ու երևի երբեք չի էլ լինի, քանի որ իր կողմից քայլեր չեն արվել: Ես շփվելուն դեմ չեմ, բայց երևի ինքն է իրեն առավել հեռու պահում:

-Շողեր, խանդն ի՞նչ դեր ունի Ձեր հարաբերություններում: Չէ՞ որ մի կողմից Գրիշան պետք է խանդի, քանի որ երիտասարդ ու գեղեցիկ կին ունի, մյուս կողմից՝ դուք, որովհետև նա բոլորի ուշադրության կենտրոնում է:

-Ես առողջ խանդի կողմնակից եմ, երբեք չեմ ընդունում հիվանդագին խանդը: Իմ կարծիքով, պետք չէ ամեն պատեհ առիթի խանդը ցույց տալ, քանի որ դա էլ է բերում հարաբերությունների մեջ խնդիրների: Պատահում է, որ երբ թատրոնում եմ լինում, անընդհատ զանգում է կամ ես եմ իրեն զանգում, եթե ինչ-որ տեղ է գնացել ու 2 ժամից ավելի տեղեկություն չունեմ, բայց կյանքում երկուսս էլ չենք խոստովանում, որ միմյանց խանդում ենք: Չնայած, խանդի առիթ չենք տալիս. նա այն տղամարդկանցից չէ, ովքեր գիշերները տուն չեն գալիս (ժպտում է):

-Շատ աղջիկների պես չե՞ք երազել հարսի սպիտակ զգեստի մասին:

-Ճիշտն ասած՝ ոչ: Երևի թե մի երկու տարուց կցանկանամ հարսի զգեստ հագնել, որպեսզի տղաս հարսի քողը բռնի:

-Ընտանիքի համալրման մասին չե՞ք մտածում դեռ:

-Դեռ շուտ է, փոքր է տղաս: Մի քանի տարի անց, եթե Աստված կամենա, կցանկանամ աղջիկ ունենալ… Սկզբում գիտեինք, թե աղջիկ է ծնվելու, բայց երբ պարզվեց տղա է, չտխրեցինք: Հիմա չեմ էլ պատկերացնում՝ ո՞վ, եթե ոչ նա:

-Փոքրիկ Ալեքսանդրը պապիկի՞ անունն է կրում:

-Այո, Գրիշայի հայրիկի անունն է: Քաղաքում չկա այնպիսի մարդ, ով չի հավաստի, որ նա դասվում է ամենալավ մարդկանց շարքերում: Անկեղծ ասած, երբ իմացա, որ տղա եմ ունենալու, ցանկանում էի անունը Դանիել դնել՝ Սուրբ Դանիելի պատվին, բայց երբ Գրիշան ասաց, որ մեծ ցանկություն ունի իր հայրիկի անվամբ կոչել, համաձայնեցի:

Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ինչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը