Ինչպես նվազագույնի հասցնել ասպիրինի պատճառած վնասը
LifestyleTert.am-ը գրում է.
Չնայած այն կարծիքի, որ ասպիրինը 20%-ով նվազեցնում է ինֆարկտի ու կաթվածի առաջացման ռիսկը, որոշ գիտնականներ այնուամենայնիվ խորհուրդ չեն տալիս նան դեղամիջոց ընդունել ամեն օր կամ առավել ևս այն ավելացնել սննդի մեջ:
Ուկրաինացի դեղագետները նշում են, որ դեղահաբերում ացետիլսալիցիլաթթվի բարձր կոնցենտրացիայի հետևանքով, այն բացասական է ազդում ստամոքսի աշխատանքի վրա, քանի որ այրում է նրա պատերը: Այդ պատճառով բժիշկները մշակել են հատուկ խորհուրդներ, որոնցից օգտվելու դեպքում, հնարավոր է նվազագույնի հասցնել ասպիրինի պատճառած վնասը:
Դեղագետները խորհուրդ են տալիս ասպիրինը խմել կաթի հետ կամ նման դեղամիջոցի ընդունումից հետո խմել 300 մլ ջուր:
Մանրացված ասպիրինը կտրականապես արգելվում է ավելացնել սննդի մեջ, քանի որ ստամոքսում այն չի ձուլվում համեմունքների հետ և արդյունքում ստացվում է բավականին վտանգավոր մասնիկներ: