Ֆիթնեսի 50-ամյա սիրահարն իր տեսքով ապշեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Հայտնի է, որ ասիական ժողովուրդներն ունեն հրաշալի գենետիկա ու բավական երկար ժամանակ պահպանում են իրենց բարեկազմությունն ու դեմքի թարմությունը: Ասվածի օրինակն է չինուհի Յի Վենը, ով չնայած արդեն 50 տարեկան է, սակայն իր արտաքին գրավչությամբ չի զիջում երիտասարդ աղջիկներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, չինուհու գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքը պայմանավորված է ոչ միայն ծնողներից ժառանգած լավ գեներով, այլև` ֆիթնեսի հանդեպ մեծ սիրով:
Հենան նահանգի բնակչուհին, ով նաև որդի ունի, պատմել է, որ իր կազմվածքին սկսել է հետևել 30 տարեկանից` նախևառաջ զբաղվելով լողով: Հետո նա սկսել է կանոնավոր կերպով ֆիթնեսով զբաղվել` շաբաթական 2-3 անգամ 2 ժամով այցելելով մարզասրահ:
«Երազում եմ այնպիսի մարմին ունենալ, որ նույնիսկ 80 տարեկանում կարողանամ բիկինիով ներկայանալ»,-ասել է 50-ամյա չինուհին:







