Ինչպես են հավաքում աշխարհի ամենաթանկարժեք ուտեստներից մեկը՝ «թռչնի ուտելի բները» (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Աշխարհի ամենաթանկարժեք ուտելիքներից մեկը «թռչնի ուտելի բներն» են, որ հաճախ անվանում են «Արևելքի խավիար»:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ թռչնի բնի մեկ կիլոգրամը սովորաբար արժե 2500 դոլար, սակայն երբեմն կարող է վաչառվել 10 000 դոլարով: Թռչնի բնով ապուրը հաճախ մատուցվում է Չինաստանի բարձրակարգ ռեստորաններում, սակայն տարածաշրջանի որոշ շուկաներում ևս կարելի է գտնել ապուրի համար անհրաժեշտ բաղադրիչները:
Ուտելի բները հյուսում են սալանգանա կոչվող ծիծեռնականման թռչունները: Բույնը հյուսվում է թռչունների թքի` սպիտակուցով հարուստ արտադրությունից: Չինական մշակույթում թռչնի բույնը հայտնի է բուժական օգտակար հատկանիշներով:
Սակայն իրական պատճառը, որի համար այս նրբուտեստը այդքան թանկ արժե, այն հավաքելու բարդ ու վտանգավոր գործընթացն է, որին հետևում է մաքրման մանրակրկիտ աշխատանքը:
Բրիտանացի լուսանկարիչ Էնդրյու Նյուեյն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է, թե ինչպես են տեղի ժողովուրդը հավաքում թռչնի բույնը Մալայզիայի քարանձավներում:
Նրանք բարձրանում են 150 մետր քարանձավի տարբեր հատվածներում, այն էլ առանց պաշտպանական սարքավորումների ու սաղավարտների:











