Անի Լուպեն` սեքսուալ ֆոտոշարքի եւ լինզաների պատճառով աչքերը վնասելու մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
Անի Լուպեն առաջին անգամ ներկայանում է Արվին Քոչարյանի ֆոտոօբյեկտիվից։ Կամերային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր կերպարներն ընտրել է լուսանկարիչը, սանրվածքն ու դիմահարդարումն արել է Թեհմինե Մկրտումյանը.«Այս ոճում երբեւէ չէի նկարվել։ Ինձ համար կարեւոր էր տրամադրությունը, իսկ հագուստն էական չէր, քանի որ ունեցել եմ համարձակ ու բաց ֆոտոսեսիաներ։ Թե որքանով է սեքսուալ ստացվել, չեմ կարող ասել. սեքսուալ կարելի է լինել ամբողջովին փակ զգեստով, այն մարդու միջից է գալիս»։
Պարզվում է` լուսանկարահանման օրը դերասանուհին տեսողության հետ խնդիրներ է ունեցել: Նա հատուկ ֆոտոշարքի համար գնել է կանաչ երանգի լինզաներ, որոնք ժամկետանց են եղել.«Զգացի, որ աչքերս կուրանում են, մի քիչ նկարվելուց հետո ոչինչ չէի տեսնում, հետո պարզեցի, որ հին լինելու պատճառով լինզաներն աչքերս լրջորեն վնասել են։ Ակնաբույժը դեղեր նշանակեց, բարեբախտաբար, հիմա լավ եմ։ Ես հաճախ եմ լինզաներ կրել, բայց նման խնդիր չեմ ունեցել, ուզում եմ զգուշացնել, որ մարդիկ գնելիս անպայման ստուգեն ժամկետները»:
Շարունակությունը` այստեղ:
