«Գահերի խաղի» սեզոնի եզրափակիչ մասը դիտման ռեկորդ է սահմանել
Lifestyle«Գահերի խաղի» 6-րդ սեզոնի եզրափակիչ մասը դարձել է ամենասիրվածը սերիալի պատմության մեջ: Այս մասին հայտնում է Variety-ն:
«Ձմռան քամիները» սերիայի թողարկումից հետո առաջին օրը այն դիտել է ավելի քան 8,9 մլն մարդ: «Գահերի խաղի» նախորդ վարկանշային ռեկորդը սահմանել է 5-րդ սեզոնի եզրափակիչը պրեմիերային՝ ցուցադրության 8,1 մլն հանդիսատեսով:
HBO-ի պատմության մեջ ռեկորդային կմնա նաև «Գահերի խաղի» նոր սեզոնի հանդիսատեսի ընդհանուր թիվը. 6-րդ սեզոնի ամեն սերիան բոլոր հարթակներում, ներառյալ՝ ոչ միայն ալիքի բաժանորդագիրները, այլև կրկնակի ցուցադրության և առցանց ծառայությունների հադիսատեսը, դիտել է միջինում 23,3 մլն մարդ: Վարկանիշով «Գահերի խաղը» զիջում է միայն «Քայլող մեռյալներ» և «Կայսրություն» սերիալներին: