Ռոբ Քարդաշյանի հղի հարսնացուին տեսել են Լոս Անջելեսում
LifestyleԴե ինչ, Չայնա՛, բարի գալուստ ընտանիք: Քլոե Քարդաշյանի ծննդյան հավաքույթին (նա 32 տարեկան դարձավ) ներկա էր նաեւ Ռոբ Քարդաշյանի հարսնացուն՝ Բլեք Չայնան:

Ի դեպ, երեկույթին ներկա չէր Քեյթլին Ջենները, վերջերս Քիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացուն հազվադեպ է լինում ընտանիքի հետ:

Ինչ վերաբերում է հղի Չայնային, ապա հիշեցնենք, որ նա հուլիսին ամուսնանալու է Ռոբի հետ: Հարսանիքի համար տեղը դեռ չի որոշվել, բայց հայտնի է, որ այն արեւադարձային կղզիներում է լինելու: Հայտնի է նաեւ, որ հարսանիքը նկարահանելու են ռեալիթի շոուի համար, ինչի դիմաց Ռոբն ու Չայնան մի քանի միլիոն դոլար են ստանալու:

Չայնային երեկ տեսել են Արեւմտյան Հոլիվուդում, աղջիկը պարզապես փայլում էր երջանկությունից:

28-ամյա Բլեքը երկնագույն զգեստ էր ընտրել:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Famefly.net