Մադոննան, Ջարեդ Լետոն և այլ հայտնի դեմքեր՝ Ստամբուլում ահաբեկչության մասին
LifestyleՀանրահայտ դերասանները և երաժիշտները սոցցանցերում մեկնաբանում են Ստամբուլի ահաբեկչությունը: Մասնավորապես, երգչուհի Մադոննան կոչ է արել վերջ տալ բռնությանը և աղոթել Թուրքիայի համար: «Ինչո՞ւ է այդքան դժվար իրար սիրելը»,- գրել է երգչուհին Twitter-ում:
Դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն Instagram-ում հրապարակել է Թուրքիայի դրոշը և գրել. «Թուրքիա, մեր մտքերն ու սրտերը քեզ հետ են»:
Երգիչ Բոյ Ջորջը հայտնել է, որ շատ տխուր է Ստամբուլի օդանավակայանում պայթյունների և հրաձգության մասին լուրերից:
Երգչուհի Փինքը ցավակցել է Թուրքիայում տուժածներին: Ցավակցական խոսքերով հանդես են եկել նաև դերասան Էլայջա Վուդը և երգիչ Էնրիկե Իգլեսիասը:
