«Առաջիկայում կշարունակեմ լռել ու չխոսել անձնականիս մասին». Սոֆի Մխեյան
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի Սոֆի Մխեյանն է, ում հետ երգարվեստի մասին գրեթե չխոսեցինք, քանի որ զրույցի նպատակն այլ էր: Երգչուհու նոր աշխատանքի, գործառույթների և մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ զրույցում:
Սկսենք առաջարկից: Ե՞րբ, ինչպե՞ս, ո՞ւմ կողմից:
-Առաջարկը ստացել եմ մոտ երկու ամիս առաջ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կողմից։ Ընդունել եմ այն սիրով ու շնորհակալ եմ վստահության համար։
Որո՞նք են այն գործառույթները, որ պետք է իրականացնեք հեռուստաընկերությունում:
-Մեդիա Գրուպում հանդես եմ գալիս որպես հատուկ նախագծերի պրոդյուսեր, սակայն նախագծերի մասին, որոնց շուրջ աշխատում եմ այսօր, դեռ վաղ է խոսել. դրանց մասին կիմանաք շուտով։
.jpg?1467210031932)
Մոտավորապես մեկ ամիս է աշխատանքային գործառույթներ եք իրականացնուն: Արդարացան արդյո՞ք սպասելիքները:
-Եթե խոսքն իմ սպասելիքների մասին է, ապա դեռ վաղ է դրանց մասին խոսելը, իսկ եթե Մեդիա Գրուպի սպասելքիների մասին, ապա, կարծում եմ դեռ ժամանակ է պետք։Ես ինձ հասանելիք ամեն բան կանեմ, որպեսզի երկուստեք սպասելիքները արդարանան։
Չկա՞ մտավախություն, որ երգարվեստը կտուժի:
-Մտավախություններ ցանկացած գործում միշտ էլ կան, սակայն չեմ կարծում, որ երգարվեստի բնագավառում ծավալած իմ գործունեությունը կտուժի հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ամենն ինչ անում եմ այսօր նոր աշխատանքիս շրջանակում տարիներ շարունակ ոչ պաշտոնական կերպով պարբերաբար արել եմ: Ինչ խոսք, գուցե այսօր միաժամանակ երկուսը համատեղելու գործընթացում որոշակի դժվարություններ առաջ գան, բայց դրանք ինձ միայն կմոտիվացնեն առաջ շարժվել:
Շարունակությունը ՝ այստեղ: