Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նախընտրական «շորշոփներ». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոխել իր հռետորաբանությունը. «Փաստ» «Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»


Միլենա Վարդանյան. «Ես սիրում եմ այնպիսի դերեր, որոնք իմ էությունից տարբերվում են»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Միլենա Վարդանյանը ծնվել է Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Մոլդովա, որտեղ էլ ավարտել է դպրոցը: Երբ Մոլդովայից տեղափոխվեցին Մոսկվա, Միլենան ընդունվեց Օստանկինոյի հեռուստահաղորդավարության դպրոցը, որից հետո երաժշտական հեռուստաալինքերից մեկում աշխատել է որպես հաղորդավարուհի: Աշխատելու տարիներին դերասանուհին հասկացել է`հաղորդավարի աշխատանքը իրենը չէ և մեկնել է Իտալիա, որտեղ էլ մոդելավորման դասեր է անցել: Մեկ տարի սովորելուց հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ ներկայացրել է հագուստի իր հավաքածուն: Հասկանալով, որ այս ճանապարհը իրենը չէ կրկին վերադարձել է Իտալիա, որտեղ էլ ստացել է դրասանի կրքություն: Խաղացել է բազում ներկայացումներում, ֆիլմերում  և այս ամենը թողնելով՝ վերադարձել է Երևան:

- Միլենա, այդքան լեցուն կյանք ունենալուց հետո, ինչո՞ւ վերադարձար Երևան

- Գիտես, երբ վերադարձա Երևան, չէի պլանավորում որ պետք է այսքան երկար մնամ այստեղ: Եկա, քանի որ շատ էի կարոտել ընտանիքս և ցանկացա մի քիչ հանգստանալ: Երբ եկա, ինձ առաջարկեցին նկարահանվել ֆիլմում, ես էլ մտածեցի, իսկ ինչու ոչ: Ես հավատում եմ ճակատագրին և մտածում եմ, որ կյանքում կան բաներ, որոնք հենց այնպես չեն լինում: Երբ գլխիս այդքան շատ առաջարկներ թափվեցին, ես մտածեցի՝ ճակատագիր է:  Ես չգիտեմ՝ ինչ կարող է լինել հետո, գուցե մնամ, կամ գուցե վերադառնամ Իտալիա: 

- Այսինքն միշտ չէ՞, որ ամեն ինչ պլանավորում ես

 - Չէ գիտես, ամեն ինչ պլանավորում եմ: Հիմա ինձ համար լավ է այստեղ և դա է պատճառը, որ կմնամ այստեղ, իսկ եթե ինչ-որ բան սրտովս չլինի, այլ բան կձեռնարկեմ: Ես սիրում եմ էքսպերիմետներ անել, անգամ իմ մասնագիտության հետ կապված: Ես դիզայներ եմ եղել, հաղորդավարուհի, հետո հասկացել եմ, որ դերասանի մասնագիտությունն է իմը:

1
2 copy
5 copy

- Իտալացի տղաներին չհաջողվե՞ց քո սիրտը գրավել: 

- Ոչ: Գիտես պետք է ասեմ, իտալաիցները ինչ որ չափով նման են հայ տղաներին, բայց ավելի տաքարյուն են:    Իտալացիները ուրիշ ձև են ապրում, իսկ մեր տղամարդիկ շատ ջենտլմեն են: Ամեն դեպքում ես կցանկանամ, որ իմ կողքի տղամարդը հայ լինի: Չնայած գիտես, երբ մտածում եմ ամուսնության մասին, հասկանում եմ, որ  ազգությունն այդքան էլ նշանակություն չունի:

- Դու արդեն երեսուն տարեկան ես և չեմ հավատա, եթե ասես, որ կողքիդ սիրելի մարդի չի եղել: 

- Իհարկե եղել են հարաբարություններ, դրանցից մեկն էլ հինգ տարի է տևել: Հիմա միասին չենք, բայց չեմ ցանկանա դրա մասին խոսել:

- Միլենա, քո քույրը՝ Ելենան, բավականին հայտնի է, արդյո՞ք նրա շնորհիվ քեզ սկսեցին առաջարկներ անել: 

Գիտես՝ ոչ:  Ես կարծում եմ՝ դա այդպես չէ: Եթե դու չունես տաղանդ, քեզ ոչ մի տեղ չեն կանչի: Ինչքան էլ որ դու գեղեցիկ լինես, բայց եթե տաղանդ չունենաս, ապա ոչ մեկի պետք չես լինի: Ոչ մի ռեժիսոր չի ցանկանա, որ իր ֆիլմը տապալվի վատ դերասանուհու պատճառով: Քույրս իհարկե ոչ մի կերպ չի ազդում իմ կարիերայի վրա: Առաջին ֆիլմը, որտեղ նկարահավեց Գոռ Վարդանյանին «Հրեշների գայլը» գեղարվեստական ֆիլմն էր: Գոռը Միլենային հրավիրել էր հանդիպման, որին գնացել էի նաև ես, նա էլ ինձ տեսավ և առաջարկեց նկարահանվել ֆիլմում: 

- Ամեն դեպքում այդ ֆիլմը շատ քննադատվեց, ի դեպ քո տեսարանները ևս: Դու ինչ կասե՞ս:

- Պետք է ասեմ, որ Գոռի ֆիլմը իմ հետագա դերասանական կարիերայի վրա դրական ազդեց, անգամ չխանգարեց: Ես այսպես ասեմ, որ յուրաքանչյուր ֆիլմի մասին մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Այս ֆիլմն էլ ունեցավ իր հանդիսատեսը: Ինձ  ամեն դեպքում դուր եկան, թե իմ տեսարանները, և թե ֆիլմը:

- Գոռի ֆիլմից հետո քեզ հրավիրեցին նկարահանվելու «Թաքնված սեր» հեռուստասերիալո՞ւմ

 - Այո, ինձ զանգահարեցին «Շանթ» հեռուստատեսությունից և ասացին, որ ուզում են ինձ տեսնել իրենց ֆիլմում: Գնացի քասթինգին, նրանք գիտեին, որ ես մի քիչ լեզվային խնդիր ունեմ, բայց դա չխանգարեց ֆիլմում նկարահանվել: Խաղում եմ երգչուհու կերպարում. ինձ շատ է դուր գալիս իմ դերը՝ հետաքրքիր է և տարբերվող: Ես ամեն դեպքում սիրում եմ այնպիսի կերպարներ, որոնք իմ էությունից շատ են տարբերվում:  Գոռի Ֆիլմում ես քիլլեր էի, որը իհարկե հատուկ չէր ինձ, բայց ինձ հաճելի էր խաղալ: 




- Երևանում քիչ ընկերներ ունե՞ս

- Այո,  նրանք շատ քիչ են, բացի այդ ես հիմա այնքան էլ շատ ժամանակ չունեմ ընկերների հետ հանդիպելու: Ծանրաբեռնվածությունս այնքան խիտ է, որ շատ բան չեմ հասցնում: Ես հիմա կատարելագործում եմ իմ հայերենը, և պետք է ասեմ, որ իմ դերին պատրաստվում եմ մի քիչ ավելի երկար, քանի մյուս դերասնները:  Իմ ամենամոտ ընկերը դա իմ քույրն է, ում հետ ես սիրում եմ ժամանակ անցկանցել:

- Օրինակ, երբ քայլում ես փողոցում, քեզ արդեն ճանաչո՞ւմ են: 

- Պատկերացրու՝ այո: Պետք է ասեմ, որ դա սկսեվեց հենց Գոռի ֆիլմից. ասում էին նայեք քիլլերն է գալիս: Հիմա արդեն «Թաքնված սեր» սերիալից էլ են ճանաչում, շատերն անգամ գրում են, ասում են դուր է գալիս իմ դերը, որ թե ինչքան լավ եմ ես խաղում: Ինձ շատ հաճելի է: Գիտես տղաների կողմից էլ է ուշադրությունը շատացել, իհարկե ունեմ նաև երկրպագուներ, բայց  նրանից ոչ մեկ իմ սրտին չի դիպչել: Երևի պատճառներից մեկն էլ այն է, որ ես հիմա ավելի շատ կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա:

- Դերասանները շատ կարևորում են իրենց ստացած հոնորարները: Դու գոհ ե՞ս քո հոնորարաներից: 

- Պատկերացու՝ այո: Դա ինձ համար իրականում կարևոր է: Հիմա այն ինչ ստանում եմ, ինձ լրիվ բավական է: Հասականում ես՝ դերասանի գործը հեշտ չէ, շատ մարդկանց կարող է թվալ, որ բավականին հեշտ է, բայց այդպես չէ: Դու պետք է միշտ խնամաված լինես, միշտ ներկայանալի տեսք ունենաս, դու մեծ եռանդ ես դնում քո դերի և խաղի վրա, և ես կարծում եմ, որ այդ աշխատանքը պետք է գնահատված լինի:

- Իսկ հիմնականում ի՞նչի վրա ես ծախսում ստացածդ գումարը:

- Իհարկե գնումներ կատարել ևս սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ գնել դեմքի խնամքի պարագաներ: Սիրում եմ նաև գլխարկներ գնել. հատուկ թուլություն ունեմ: Ափսոս՝ հիմա ես և դու Մոսկվայում չենք, ես քեզ ցույց կտա իմ զգեստապահարանը և գլխարկների քանակությունը: Ի դեպ, քաղցրավենիք եմ սիրում գնել և ուտել: 

- Այսինքն չե՞ս վախենում գիրանալուց

- Ոչ իհարկե:  Փառք Աստծո, ես չեմ գիրանում և երբեք էլ դիետաներ չեմ պահել: Ավելին ասեմ՝ ինձ ոչինչից չեմ զրկում, պարզապես երբ աշխատում եմ, սիրահարվում, կամ տարվում եմ ինչ որ բանով ես կորցնում եմ ախորժակս:

- Իսկ պատրաստել սիրո՞ւմ ես

Ոչ, չեմ սիրում: Իհարկե պատրաստել կարողանում եմ և եթե պատրաստում եմ, ապա միայն  իտալական խոհանոց, քանի որ այն հեշտ է պատրաստել: Ես հոգնում եմ պարտասլեուց, գուցե դա վատ է:  



- Իսկ ի՞նչը չես կարող ներել

- Դավաճանությունը: Ինչը եղել է իմ կյանքում, պետք է ասեմ, որ շատ ցավոտ էր: Կարող է ժամանակի ընթացքում այն անցնում է, բայց երբեք չես մոռանում: Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր կարող են քեզ ցավեցնել:

- Ի՞նչ է քեզ պակասում, գուցե էլ ավելի լիարժեք զգալու համար: 

- Ես հիմա եկել եմ այն կետին, որ  ինչ նպատակներ և երազանքներ ունի, բոլոր կատարվել են: Ես ինձ շատ լիարժեք եմ զգում: Երևի ինձ հիմա միայն ընտանիքն է պակասում: Ես վստահաբար կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ. ընտանիքս կողքիս է և ես էլ ունեմ սիրելի աշխատանք:  

Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերըԵս էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ ՓաշինյանԿկարողանանք լավ կյանքի հույսը հետ բերել Հայաստան, կստանանք հասարակության աջակցությունը․ Կարապետյան Պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ ԿարապետյանԵրկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ ԿարապետյանԵս ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասինԻրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԵվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա ՌուբենյանԱնվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներինԱրման Ծառուկյանը բացահայտել է UFC-ի ղեկավարության հետ տիտղոսային մենամարտի շուրջ բանակցությունների մանրամասներըՍամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում «Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mailՍամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. Վարդևանյան Արցախում պայթյnւնի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած. նախագիծ Պետք է միավորվել և խախտել քաղաքական դաշտում ձևավորված ստատուս քվոն․ Ավետիք ՉալաբյանՀամլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» ՇարժումԻրանում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանԻրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է Վարչապետը հեգնել և վիրավորել է թոշակառուներին․ Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում Կոճակաճեղք, որը նախատեսված չէ... կոճկելու համար. «Փաստ»Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաՈւթոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՄԱՐՏԻ). Առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ. «Փաստ»Պայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՆախընտրական «շորշոփներ». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոխել իր հռետորաբանությունը. «Փաստ»Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին «Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»