«Հուսամ մի օր տղաներիս հետ միասին դստերս էլ կառնեմ գիրկս». Էրիկ Անթառանյան
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Էրիկը 2013 թվականից մինչ օրս Հայաստանի հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի ղեկավարն է, ինչպես նաև «Ազատ գոտի» նախագծի հաղորդավարը։
Քայլ, որին միշտ պատրաստ ե՞ք
-Ծառայելու հայրենիքիս:
Ինչը՞ կփրկի աշխարհը գեղեցիկից բացի:
-Ազնվությունը:
Վերջին անգամ ե՞րբ եք զգացել սրտի տեղը և ինչո՞ւ
-Երեկ, երբ ՀՀ Նախագահին հանձնում էի մեր նորակառույց թաղամասի՝ ԱՎԱՆ 4-ի խորհրդանշական բանալին:

Ե՞րբ եք զենքերը վայր դնում, եթե դնում եք:
-Երբ հասկանում եմ, որ ծախսած ռեսուրսը տվյալ ուղղությամբ, ջուրն է լցվում և այն կարելի է ուղղել մեկ այլ ուղղությամբ: Այսինքն՝ վայր չեմ դնում, փնտրում եմ այլ «նշանակակետ»՝ ավելի թիրախային կիրառելու համար:
Հեռախոսազանգ, որը երկար կհիշեք:
-Ծննդյանս 35-ամյակի կապակցությամբ շնորհավորական զանգը Պաշտպանության նախարարից:

Զինվո՞ր, թե՞ գեներալ:
-Օրիգինալ չեմ լինի, կպատասխանեմ հայտնի ասույթով՝ Էլ ինչ զինվոր, որ չուզենա գեներալ դառնալ:
Հատված կյանքից, որը սիրով կջնջեիք հիշողության պահոցից:
-Անիմաստ-աննպատակ վատնած ժամակույտը, բայց կարծում եմ դա շատ քիչ է եղել:
Ե՞րբ է մարտկոցը սպառվում:
-Անիմաստ, չարությամբ լցված մարդկանց հետ շփվելիս...

Կա՞ երազանք, որը շոշափելի դառնալու միտումներ ունի:
-Հա՛ իհարկե, հուսամ մի օր տղաներիս հետ միասին դստերս էլ կառնեմ գիրկս:
«Հեքիաթ», որը միշտ կլսեք:
-Մորս և երեխաներիս հետ ցանկացած զրույց վերածվում է հեքիաթի:

Գիրք, որը կկարդայիք նորից:
-Շատ են. Դրայզերի «Հանճարը», Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն, Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» և այլն...
Ինչը՞ խլեց ժամանակը:
-Պատանեկությունս... Բայց դեռ կհասցնեմ վայելել, որդիներիս հետ:

Ցանկություն, որը կարող է միայն Ձերը լինել:
-Այն իմն է, չեմ կիսվի:
Գունային համադրություն, որը կբնորոշի Ձեզ:
-Կապույտ կա՝ հանգստությունս է, կարմիր կա՝ եռանդս է, մանուշակագույնը՝ ընդհանուր հոգեվիճակս:
Սերն ապրում է այնքան...որքա՞ն...
-Այնքան, ինչքան այդ սերը կփայփայես, կպահես ու կսիրես քո մեջ: