Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ. Վաչեն՝ «Քարե դարդ» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի ավարտի ու սիթքոմի ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քարե դարդ»-ի 2-րդ եթերաշրջանը կավարտվի հաջորդ շաբաթ, այս օրերին ընթանում են սիթքոմի՝ այս եթերաշրջանի վերջին նկարահանումները: Life.panorama.am-ին սիթքոմի պրոդյուսեր եւ դերասան Վաչե Թովմասյանը վստահեցրեց, որ «Քարե դարդը» 3-րդ եթերաշրջանով եւս կվերադառնա հեռուստաէկրաններ.
«Մենք ունենք երկրպագուների մեծ բանակ, ուստի «Քարե դարդի» ավարտի մասին խոսելը տեղին չէ: Մենք կգնանք արձակուրդի, որպեսզի 3-րդ եթերաշրջանում լինենք էլ ավելի հետաքրքիր ու արկածներով լինի, իսկ 3-րդ եթերաշրջանը կլինի հոկտեմբերին. սպասվում են նոր դերասաններ ու նոր իրավիճակներ»,- նշեց Վաչեն ու անդրադարձավ սիթքոմի 2-րդ եթերաշրջանի ավարտական սցենարին.
«Իհարկե, փակագծեր չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը պահպանեմ: Միայն կնշեմ, որ այս եթերաշրջանի ավարտին կլինեն այնպիսի իրավիճակներ, որոնք հետո էլ ավելի կհետաքրքրացնեն 3-րդ եթերաշրջանը. այն նման չի լինի ոչ առաջինին եւ ոչ երկրորդին»:
Շարունակությունը՝ այստեղ: