Ինդոնեզիայում բնակվող աշխարհի ամենագեր երեխայի համար ծնողները հատուկ դիետա են սահմանել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ինդոնեզիայում բնակվող 10-ամյա տղայի համար, ով 192 կգ է կշռում, հատուկ սննդակարգ են սահմանել:
Այս մասին հայտնում Daily Mail-ը, նշելով, որ «աշխարհի ամենագեր երեխայի» համար նախատեսված սննդակարգը բաղկացած է լինելու միայն շագանակագույն բրնձից:
Նշվում է, որ Արյա Փերմանան օրական 5 անգամ է սնունդ ընդունում: Տղայի ախորժակը ծնողները համեմատում են երկու հասուն տղամարդու ախորժակի հետ: Ավելորդ քաշի պատճառով, որը թույլ չի տալիս տղային ազատ տեղաշարժվել, նա ստիպված է եղել դադարեցնել դպրոց հաճախելը: Աղբյուրի հաղորդմամբ` երեխան նաև շնչառության հետ կապված խնդիրներ ունի և շուտ է հոգնում:
Ինդոնեզացու մոր խոսքով` գիրությունը կարող է վնասել տղայի առողջությանը: Այդ պատճառով նրանք որոշել են երեխայի համար դիետա սահմանել: Մեծ չափսերի պատճառով երեխան հագուստ չի կարողանում կրել:







