Հայաստանում ոսկերչության և ադամանդագործության ոլորտում իրականացվելու է 7,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր
ՀասարակությունԿառավարության որոշմամբ «ՔԵՅ ՋԻ ԴԱՅՄՈՆԴ» ՍՊԸ-ին տրվեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար ԱրծվիկՄինասյանը նշեց, որ ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել ոսկերչության և ադամանդագործության ոլորտների գործունեություն: «ՔԵՅ ՋԻ ԴԱՅՄՈՆԴ»-ը մտադիր է «Մերիդիան»-ում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 7,5 մլն դոլարի: 2016թ. ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ և մոտակա 5 տարվա ընթացքում հասցնել ընդհանուր մինչև 20 աշխատատեղ` 600-800 դոլար միջին աշխատավարձով»,- ասաց Մինասյանը:
Նախարարն ընդգծեց, որ ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա՝ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալի աճը 400 հազ. դոլարից հասցնելով մինչև 1,4 մլն դոլարի: