Ութսունականների ոճով լողափնյա նորաձևություն՝ ամերիկացի դիզայներից
LifestyleԱմերիկացի դիզայներ Ամելիա Լինդքվիստն ստեղծել է լողազգեստների հավաքածու, որը ոգեշնչված է 1980-ական թվականների ժամանակաշրջանով՝ հայտնում է WWD-ն:
Նա նախագիծն իրագործել է իր ընկերոջ՝ լուսանկարիչ Մեյսոն Դենթի հետ: Հավաքածուում տեղ են գտել լողազգեստների 9 մոդելներ՝ միացած, առանձին և բիկինի: Դրանք պատրաստված են ձեռքով, գները տատանվում են 150-185 դոլարի սահմաններում: