Կառավարությունը կրճատելու է քաղծառայողների թափուր հաստիքները
ՀասարակությունՄինչև սեպտեմբերի 1-ը կշարունակվեն ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարվել քաղծառայության հաստիքներ կրճատելու համար: Դրանից հետո կամփոփվեն արդյունքները:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀՔաղաքացիական ծառայության խորհրդինախագահ Մանվել Բադալյանը:
«Նախատեսվում է, որ առաջին հերթին քաղծառայողների թափուր հաստիքները կկրճատվեն: Դեռևս խոսք չկա այն մասին, թե քանի հաստիք է կրճատվելու: Ամեն օր մենք պաշտոնների գնահատման գործընթաց ենք իրականացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բադալյանը: