Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կբացվեն նոր մասնագիտություններ
ՀասարակությունՀՀ կառավարության որոշմամբ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հիմնադրամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նախատեսվում է բացել նոր մասնագիտություններ:
«Կստեղծվեն մարզական ուղղվածությամբ ավագ դպրոց, մարզական քոլեջ, նախապատրաստական մեկամյա դասընթացներ, մարզաառողջարարական խմբեր, մարզական կադրերի վերապատրաստման դասընթացներ, մարզիկների բժշկակենսաբանական հետազոտությունների կենտրոն, կինեզիոթերապիայի և մերսման կենտրոն, հանրապետության բնակչության ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները սահմանող և դրանց կատարմանը հետևող աշխատախումբ և այլն»,- ասաց Մկրտչյանը: